Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասներորդ տուրում սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթելով «Բանանցին»՝ «Ալաշկերտը» շարունակեց մնալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Հաղթական հանդիպում է ունեցել նաև 20 միավորով երկրորդ հորիզոնականում ամրագրված «Շիրակը», որն առաջատարից նվազագույն հեռավորության վրա է: «Միկայի» նկատմամբ առավելության հասնելու համար գյումրեցիներին արտագնա խաղում բավարարել է խփած մեկ գնդակը: Նվազագույն հաշվով հաղթանակ է արձանագրվել նաև «Փյունիկ»-«Արարատ» դիմակայությունում՝ 0:1: Երկրի անցած տարվա չեմպիոնը երրորդն է՝ 17 միավորով: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է «ՈՒլիս»-«Գանձասար Կապան» մրցակցությունում՝ 0:0:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ